«Մերսեդեսը» պատրաստ է պայմանագիր ստորագրել Վալտերի Բոտտասի հետ 2021 թվականի մրցաշրջանի համար, հաղորդում է Motorsport.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշրջանի գերազանց մեկնարկը կարևոր դեր է խաղացել այս որոշման կայացման մեջ։ Բոտտասը ներկա պահին երկու փուլերից հետո առաջատար է արշավորդների պայքարում։
Ենթադրվում է, որ մինչև Բոտտասի հետ պայմանագրի երկարաձգման մասին որոշման կայացումը, «Մերսեդեսում» մտածել են Ջորջ Ռասելի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հաղորդվում է, որ կարևոր դեր է ունեցել նաև Ֆերնանդո Ալոնսոյի վերադարձը Ֆորմուլա 1։ «Մերսեդեսում» չեն ցանկանում, որ ֆինն արշավորդի ապագան անորոշ մնա թիմից հեռանալուց հետո։