«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի գործակալ Ալեքսանդր Մանյակովը հերքել է այն տեղեկությունը, որ Ձյուբան կարող է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե».
«Արտյոմը Թուրքիա չի մեկնի: Հնարավոր է՝ «Ֆեներբախչեն» հետաքրքրվում է ռուս հարձակվողի ծառայություններով, սակայն, ինչքանով տեղյակ եմ՝ Ձյուբային այնտեղ խաղալը չի հետաքրքրում:
Ձյուբան իր կյանքը պատկերացնում է Սանկտ Պետերբուրգի և «Զենիթի» հետ: Նոր պայմանագրի կնքումն առավել քան մոտ է»,-ասել է գործակալը:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրած 26 խաղում դարձել է 16 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ, նաև, վաղաժամ հռչակվել է երկրի չեմպիոն: