«Զենիթի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան Ռուսաստանի ավարտված առաջնությունում դարձել է լավագույն ասիստենտ:
31-ամյա հարձակվողը կատարել է 13 գոլային փոխանցում: Ի դեպ, նախորդ տարի ևս Ձյուբան այդ ասպարեզում լավագույնն էր. այդ անգամ՝ 11 գոլով:
Երկրորդ տեղում 10 գոլով «Սպարտակի» կիսապաշտպան Զելիմխան Բակաևն է, իսկ երրորդը՝ «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունը:
Ձյուբան նաև առաջնության լավագույն ռմբարկու Սարդան Ազմունի հետ կիսել է ռմբարկուական պայքարի առաջին հորիզոնականը, սակայն ավելի քիչ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ մրցանակը ստացել է իրանցի ֆուտբոլիստը: