«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան Սանկտ Պետերբուրգի ակումբը համեմատել է «Յուվենտուսի» և Մյունխենի «Բավարիայի» հետ:
«Մենք հաղթում ենք նույնիսկ այն խաղերը, որոնք սկզբից անհաջող են դասավորվում մեզ համար: Դա այդպիսի ցուցանիշ է: Ինչպես «Յուվենտուսը», այնպես էլ «Բավարիան», որոնք միշտ հաղթում են ցանկացած պայմաններում:
Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվում է փրկել հանդիպումները: Ես ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ: Այս ամենը աներևակայելի հաճելի է զգացողություն է»,- մեջբերում է Ձյուբային ակումբի մամուլի ծառայությունը:
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» ՌՊԼ-ի 26-րդ տուրում 4-2 հաշվով հաղթել է «Կրասնոդարին» և դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Չեմպիոնական խաղում պետերբուրգցիների կազմում դուբլ է ձևակերպել Սերդար Ազմունը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան և Ալեքսեյ Սուտորմինը: