Հայտնի է դարձել, թե երբ է սկսվելու ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 2020/21 թվականների մրցաշրջանը։
Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղերը կկայանան սեպտեմբերի 18-ին։ Վերջին տուրը կկայանա 2021 թվականի մայիսի 22-ին։ Բարձրագույն դիվիզիոնում տեղը պահպանելու համար անցումային խաղերը կանցկացվեն մայիսի 26-ին և 29-ին։
Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 30-ին։
Նաև հաղորդվում է, որ Բունդեսլիայի ձմեռային արձակուրդը կրճատվելու է։