Ֆրանսիական «Նիցցայի» պաշտպան Մալանգ Սարրը կարող է հայտնվել «Արսենալում», տեղեկացնում է The Express-ը:
21-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններն արդեն սկսվել են:
Հիշեցնենք, որ Սարրի պայմանագիրը «Նիցցայի» հետ ավարտվել է այս հուլիսին և կողմերն որոշել են չերկարաձգել այն:
Սարրը «Նիցցայի» սան է և ակումբի կազմում անցկացրել է 119 հանդիպում:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում «Նիցցան» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: