Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, որը հանդես է եկել ՄՅՈՒ-ում ու «Արսենալում», թվիթերյան իր էջում կանխատեսել է 2020 թվականի «Ոսկե գնդակի» արդյունքները։
Նրա կարծիքով՝ մրցանակը կշահի Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Նրա վարկանիշի երկրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրոյնեն։ Հավակնորդների եռյակը եզարփակում է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն։
36-ամյա նախկին հարձակվողն իր ցուցակում չի ընդգրկել «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթող Կրիշտիանու Ռոնալդուին և 6-ակի հաղթող Լիոնել Մեսսիին։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 49 գոլի հեղինակ։