Հոլանդացի հայտնի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին, ով այժմ գլխավորում է «Ֆեյենորդը», խոստովանել է, որ միշտ երազել է խաղալ «Բարսելոնայում»։
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսայի» կազմում։ 2015 թվականին, երբ մի քանի ամիս էր անցել «Ֆեներբահչե» տեղափոխությունիցս, իմ այն ժամանակվա գործակալն ասաց, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում ինձ ձեռք բերելու համար։ Տեղափոխությունն իսկապես մոտ էր իրականությանը, բայց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այն չի կայանալու։ Անկեղծ ասած՝ ես անկեղծորեն ցանկանում էի այնտեղ խաղալ»,– հոլանդացու խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը։
Ռոբին վան Պերսին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ֆեներբահչեում»՝ կարիերան ավարտելով 2019 թվականին։




























































