Ամերիկյան Bleacher Report լրատվական կայքը կազմել է Եվրոպայում մրցաշրջանի վերսկսումից ի վեր լավագույն խաղացողների վարկանիշը: Առաջնությունները, հիշեցնենք, դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 10 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել:
Նրան հետևում է արգենտինացի Լիոնել Մեսսին, որը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Լավագույնների եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, որը 6 խաղում 5 արդյունավետ գործողություն է գրանցել իր ակտիվում (4 գոլ, 1 գոլային փոխանցում):
Ընդհանուր առմամբ, վարկանիշն այս տեսքն ունի՝
1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)՝ 12 գոլ 10 խաղում
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 3 գոլ և 7 գոլային փոխանցում 7 խաղում
3. Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 4 գոլ և 1 գոլային փոխանցում 6 խաղում
4. Կարիմ Բենզեմա («Ռեալ»)՝3 գոլ և 1 գոլային փոխանցում 7 խաղում
5. Սերխիո Ռամոս («Ռեալ»)՝ 5 գոլ 7 խաղում
6. Դավիդ Ալաբա («Բավարիա»)՝ 5 խաղ և թիմի ոչ մի բաց թողած գոլ (ընդհանուր առմամբ 10 խաղ է անցկացրել)
7. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 4 գոլ և 2 գոլային փոխանցում 5 խաղում
8. Կայ Հավերց («Բայեր»)՝ 7 գոլ 9 խաղում
9. Թոմաս Մյուլեր («Բավարիա»)՝ 5 գոլային փոխանցում 10 խաղում
10. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 4 գոլ 6 խաղում