«Ռենոն» պատրաստվում է առաջիկա օրերին հայտարարել նոր արշավորդի հետ պայմանագրի կնքման մասին։
Լրագրող Նոեմի դե Միգելի խոսքով՝ «Ռենոն» չորեքշաբթի հայտարարելու է ավտոարշավորդի հետ պայմանագրի կնքման մասին, ով հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու թիմում։
Սպասվում է, որ «Ռենոյի» նորեկն է լինելու աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն։ Նախկինում Ալոնսոն «Ռենոյում» հանդես է եկել 2003-2006 թվականների ընթացքում, 2008-2009-ին և 2018 թվականին, ինչից հետո լքել է Ֆորմուլա-1-ը։
Հիշեցնենք, որ ներկա պահին «Ռենոյում» են Էստեբան Օկոնն ու Դանիել Ռիկարդոն։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվում է «Մակլարեն»։