Ֆորմուլա 1-ի Renault -ի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեն վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է ծանր վիճակում տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
70-ամյա գործարարը գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում է անհրաժեշտ բուժումը:
Հիշեցնենք, որ վարակը տարածվել էր Բրիատորեին պատկանող մասնավոր ակումբում: Ավելի քան 60 աշխատակիցներ վարակվել էին Covid 19-ով:
Հավելենք, որ Բրիատորեի հետ նույն երեկույթին ներկա է եղել նաև «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը: