«Ռենոյի» արշավորդ Դանիել Ռիկարդոն ողջունել է Ֆերնանդո Ալոնսոյի վերադարձը Ֆորմուլա 1։ Հաջորդ մրցաշրջանից իսպանացին փոխարինելու է 31-ամյա Ռիկարդոյին, որը տեղափոխվում է «Մակլարեն»։
«Ո՛չ, ես չեմ պատրաստվում զիջել բոլիդը ուրբաթ մարզման ժամանակ Ալոնսոյին»,-ասել է Ռիկարդոն ծիծաղով։
«Ես լսում եմ, որ մարդիկ ասում են․ «օգնե՛ք Ֆերնանդո Ալոնսոյին»։ Բայց ես չեմ կարծում, որ նա ունի որևէ մեկի օգնությունը։ Իր վերջին մրցաշրջանում նա առավելագույնը ստացավ իր մեքենայից։
Իհարկե, նրա վերադարձը շատ լավ նորություն է մեր սպորտի համար։ Ես ուրախ եմ, որ նորից կարող եմ պայքարել նրա հետ։ Երիտասարդ արշավորդները լավն են, ու ես ինձ ծեր եմ զգում։ Այդ իսկ պատճառով հիմա, երբ հայտնվում է ինձնից տարիքով մեծ ևս մեկ արշավորդ, ավելի լավ է ինձ համար (ծիծաղում է)»,-ասել է Ռիկարդոն, ում խոսքն է մեջբերում Marca-ն։