Շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Բեռլինում՝ «Օլիմպիական» մարզադաշտում, կայացավ Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Լևերկուզեն Բայերը և «Բավարիան»: Գավաթը նվաճեց «Բավարիան», որը 4 գնդակ խփեց մրցակցի դարպասը՝ ընդունելով սեփականը երկուսը՝ 2-4:
Այսպիսով, «Բավարիան» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ ձևակերպեց ոսկե դուբլ: Ավելի վաղ մյունխենյան ակումբը դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն: Այս արդյունքը ռեկորդային է Գերմանիայի համար:
Ավելացնենք, որ գերմանական մնացած ակումբները միասին այդպիսի հաջողության հասել են միայն չորս անգամ:
«Բավարիան» նաև թարմացրել է անընդմեջ հաղթանակների ռեկորդը Գերմանիայում: