Գերմանիայի գավաթի եզրափակչի շրջանակում «Բայերը» հանդիպեց «Բավարիային» (2-4):
Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին, երբ Դավիդ Ալաբան իրացրեց տուգանային հարվածը:
Ընդամենը 8 րոպե անց, Սերժ Գնաբրին երկրորդ գնդակը ուղարկեց «Բայերի» դարպասը:
Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին փոխանցում ստացավ դարպասապահ Մանուել Նոյերից և գրավեց Մանուի պաշտպանած դարպասը:
«Բայերի» ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Սվեն Բենդերը:
Այս հանդիպման ընթացքում իր երկրորդ գոլը հեղինակեց Լևանդովսկին, ով մրցավարի ավելացված ժամանակում խփեց իր թիմի չորրորդ գնդակը:
Կայ Հավերցին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը (11-մետրանոց):
Այսպիսով, մյունխենյան ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գերմանիայի գավաթը: Իր պատմության ընթացքում «Բավարիան» 20-րդ անգամ է արժանանում այս տիտղոսին: