«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է Մադրիդի «Ռեալից» ստացած առաջարկի մասին, ինչպես նաև կարծիք հայտնել ՉԼ-ում մյունխենյան ակումբի շանսերի մասին։
«Այդ ժամանակ շատ սպեկուլյացիաներ էին լինում։ Իհարկե, «Ռեալը» գերազանց ակումբ է։ Մտածել եմ նրանց առաջարկի ուղղությամբ։ Բայց մնացի «Բավարիայում» ու չեմ զղջում դրա համար։ Մենք ընտանիք ենք, ու դա պիտի փարատի ցանկացած կասկած։ Ես երջանիկ եմ Մյունխենում։ Ես 100%-ով «Բավարիայի» խաղացող եմ ու ինձ ամբողջովին դրա հետ եմ նույնացնում։ Գիտեմ, թե ակումբը որքան ամուր է կանգնած թիկունքիս։
Օգոստոսին կլրանա 32 տարեկանս, բայց ես ինձ 27-28 եմ զգում, կամ ավելի քիչ։ Երկար տարիներ եմ ուզում խաղալ բարձր մակարդակով ու հնարավոր ամեն բան անում եմ դրան հասնելու համար։
Ես ինձ համար սահմաններ չեմ տեսնում, կարող եմ էլ ավելի լավը լինել։ Չեմ զգում, թե լիովին բացել եմ պոտենցիալս, կարծում եմ, որ այս մրցաշրջանում կարողացածիս 90%-ն եմ ցույց տվել։
Անկեղծ ասած, մեծ շանս եմ տեսնում, որ «Բավարիան» կարող է այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգան։ Թիմում լավ մթնոլորտ է, մենք իրար միջև քիմիա ենք զգում խաղացողներով»,-Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Sport Bild-ը։
Լևանդովսկին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 49 գոլ։