«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն վստահ է, որ կատալոնական ակումբը շարունակելու է պայքարը չեմպիոնական տիտղոսի համար, հաղորդում է Le Parisien-ը:
«Հիմա «Ռեալի» ֆուտբոլիստներին կթվա, թե նրանք առավելություն ունեն մեր նկատմամբ: Այդ վստայությունը կարող է չար կատակ խաղալ նրանց հետ:
Ինձ թվում է ՝ տիտղոսը կվիճարկվի առաջնության վերջին տուրում:
Հույս ունեմ, որ վերջին պահին մենք կշրջանցենք նրանց»,- ասել է Լանգլեն:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» վաստակել է 71 միավոր ՝ երկու միավորով գերազանցելով «Բարսելոնային»: