Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ասել է, որ ինքը հաճույք է ստանում խաղալ 20-ամյա անգլիացի Ջեյդոն Սանչոյի կողքին խաղալուց:
«Նրա հետ «Բորուսիայում» խաղալը հրաշալի է։ Ես խաղում էի նրա դեմ, երբ 16 տարեկան էի, և նա, ինչպես հիմա, դաշտում լավագույն խաղացողն էր: Նա իմ հասակակիցն է, և նա շատ պայծառ ապագա ունի», – Հոլանդի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում Սանչոն մասնակցել է Բունդեսլիգայի 31 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: Հոլանդը 14 խաղում իր ակտիվում ունի 13 գոլ և 3 գոլային փոխանցում:
Ավելի վաղ Էրլինգ Հոլանդը նշել է իր կարիերայի լավագույն գոլը: