«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մալյորկայի» դեմ Պրիմերայի 31-րդ տուրի շրջանակում կայացած խաղից հետո (2-0) խոսել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի ապագայի մասին։
«Սերխիոն պատկանում է «Ռեալին»։ Նա այստեղ է եղել երկար տարիներ ու պետք է այստեղ ավարտի կարիերան։ Սա այն է, ինչ ես միշտ մտածում եմ ու չեմ փոխելու կարծիքս»,-ասել է Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մալյորկայի» դեմ խաղում Ռամոսը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցնելով 8-ի։ Սա անձնական ռեկորդ է Ռամոսի համար։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռամոսը երկարաձգելու է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2022 թվականը։