«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատասխանել է իր թիմի մասնակցությամբ խաղերի մրցավարությանն ուղղված քննադատությանը «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կողմից: Նա նաև մեկնաբանել է «Մալյորկայի» դեմ խաղում խփած իր գոլը, որը դարձել է երկրորդը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո.
«Նորմալ է, որ մեր շուրջն այսքան աղմուկ կա: Այն հայտնվում է, քանի որ մենք առաջատարն ենք: Մինչ այս ոչ ոք այսքան չէր խոսում: Չեմ կարծում, որ մրցավարները այս կամ այն թիմի օգտին որոշումներ են կայացնում: Թվում է՝ «Ռեալը» պետք է շնորհակալությո՞ւն հայտնի մրցավարներին, թող մարդիկ քիչ հորինեն:
Իմ գոլերը կայունության և այս ամբողջ տարիների քրտնաջան աշխատանքի պարգևատրումն են: Ես գոհ եմ: Այսօր մենք հոգնածություն էինք զգում, չէ՞ որ 3 օրը մեկ խաղում ենք: Շատ բաներ պետք է բարելավենք: Որոշ դրվագներում կարող էինք ավելի լավ խաղալ»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն: