«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը Facebook-ում լուսանկար է տեղադրել այսօրվա մարզումից։
«Ամեն ինչ լավ է։ Ու նորից մենք»,-գրել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում Ռամոսը հարված էր ստացել ձախ ծնկին ու փոխարինվել էր։ Այնուհետև պարզ դարձավ, որ Ռամոսի վնասվածքը լուրջ չէ ու նա կարող է խաղալ «Մալյորկայի» դեմ։
Ամեն դեպքում հավանական է, որ Զինեդին Զիդանը 31-րդ տուրում հանգստանալու հնարավորություն տա «արքայական» ակումբի 34-ամյա ավագին, ով օրերս դարձավ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն պաշտպանների շրջանում 68 գոլով։