Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 25-րդ տուրի «Սամբդորիայի» դեմ հանդիպման արդյունքը (2-1), տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք այլ տարբերակ չունեինք. պետք է հաղթեինք: Կրճատեցինք «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը (6 միավոր), ինչն անչափ կարևոր էր մեզ համար:
Մենք պետք է «սպանենք» մրցակցին: Պետք է ավելի շատ գոլեր խփենք»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ առաջատարն «Ինտերն» է, որն իր ակտիվում ունի 63 միավոր: