ԱՊԼ 30-րդ տուրում «Չելսին» 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»։
Այս հանդիպումը 100-րդն էր Ֆրենկ Լեմպարդի մարզչական կարիերայում։
Դրանցից 46-ը (բոլոր մրցաշարերում) 42-ամյա մասնագետը հաղթել է «Չելսիի», իսկ 24-ը՝ «Դերբի Քաունթիի» հետ։
Հիշեցնենք, որ Լեմպարդը առաջին մրցաշրջանն է անցկացնում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում։