Այս րոպեներին ընթանում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Արարատ» — «Ալաշկերտ» հանդիպումը։
Խաղի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ու նրա օգնական Աղվան Մկրտչյանը չեն լինելու տեխնիկական գոտում։
Նրանց փոխարեն տեխնիկական գոտուց հանդիպման ընթացքին հետևում է ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը։