Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Բորուսիան» հաղթեղ «Լայպցիգին» ու ապահովեց 2-րդ տեղը: Խաղից հետո կարծիք է հայտնել թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
«Իհարկե, ցավալի է այն, որ չեմպիոն դարձավ «Բավարիան»: Բայց հիմա ամեն ինչ հենց այդպես է: Մենք պետք է անենք ամեն ինչ մեր ուժերով: Հիմա մենք ապահովեցինք երկրորդ տեղը, բայց փորձեցինք հնարավորինս մոտենալ «Բավարիային» ,-ասել է Հոլանդը:
Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից»: