Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի շրջանակում, «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռուբինին»։
Հանդիպման 7-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Կուխաչուկը։ Մինչ ընդմիջման գնալը հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը՝ 1-1․ աչքի ընկավ Կվարացխելիան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անցավ արդեն «Ռուբինն» առաջ անցավ հաշվի մեջ Բակաևի գոլի շնորհիվ։ Խաղն ավարվեց 1-2 հաշվով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ընգրկված էր «Ուրալի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։
Այս խաղից հետո «Ռուբինը» վաստակեց 26 միավոր և շրջանցեց «Ուրալին» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։ «Ուրալը» 25 միավորով 11-րդն է։