Հարձակվող Պավել Պոգրեբնյակը կհեռանա «Ուրալից»։ Այս մասին հաղորդում է եկատերինբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է։ Պոգրեբնյակը թիմի կազմում ՌՊԼ-ում ու Օլիմպի Գավաթում մասնակցել է 33 խաղի, խփել 8 գոլ։
«Ուրալի» հարգելի՛ երկրպագուներ։ Շատ ուրախ եմ, որ երկու տարի եղել եմ թիմի մի մասնիկը ու երախտապարտ եմ ձեզ աջակցության համար։
«Ուրալում» խաղալուց հաճույք եմ ստացել ու կարիերայիս այս փուլից մեր հաղթանակների մասին միայն լավ հուշեր են մնում։
Հիմա հեռանում եմ թիմից, բայց միշտ կաջակցեմ տղաներին, որոնց հետ նարնջագույն մարզաշապիկով դաշտ եմ դուրս եկել։
Եկատերինբուրգում շատ ընկերներ եմ թողնում ու հույս ունեմ, որ դեռ այս քաղաք վերադառնալու առիթ կունենամ»,- ասել է Պոգրեբնյակը։
Այս մրցաշրջանում Պոգրեբնյակը «Ուրալի» կազմում մասնակցել է ՌՊԼ-ի 16 խաղի ու խփել 3 գոլ։
Հիշեցնենք, որ եկատերինբուրգյան թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։