Եկատերինուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը պատմել է՝ ով կգլխավորի թիմը նոր մրցաշրջանում.
«Մատվեևը կլինի «Ուրալի» նոր գլխավոր մարզիչը»,- Իվանովի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:
Յուրի Մատվեևը 2018 թվականից գլխավորում էր «Ուրալի» երկրորդ թիմը: 2011 թվականի հունիսից դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում էլ եղել է «Ուրալի» գլխավոր մարզիչը:
Հուլիսի 20-ին «Ուրալը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Եկատերինբուրգյան ակումբի մարզչական շտաբը լքել են նաև Յուրի Կովտունն ու Անդրեյ Դանիլովը: Մասնագետների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ: Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի վերջին՝ 30-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» հետ խաղին (0-1) թիմին նախապատրաստում էր Մատվեևը:
Հիշեցնենք՝ Պարֆյոնովը «Ուրալի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական էր տվել Ռուսաստանի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Խիմկիի» հետ խաղում պարտվելուց հետո (1-3):