«Ինտերի» նախկին կիսապաշտպան Ալվարո Ռեկոբան վստահ է, որ Անտոնիո Կոնտեն հաջողություն կբերի միլանյան ակումբին, հաղորդում է Sky Italia-ն:
«Կոնտեն այն մարդն է, ով կվերադարձնի «Ինտերի փայլը»: Ես խաղացել եմ այս գերհզոր ակումբում և ուզում եմ, որ այն կրկին լավագույններից մեկը դառնա Եվրոպայում:
Կարող եք վստահ լինել ՝ «Յուվենտուսի» մենիշխանությունը իտալական ֆուտբոլում շուտով կավարտվի»,- ասել է Ռեկոբան:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 54 միավոր և գտնվում է երրորդ հորիզանականում: