Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի շրջանակում կայացավ «Վալենսիա» — «Սևիլիա» հանդիպումը։
«Մեստալիա» ստադիոնում գրանցվեց ոչ-ոքի։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջում։ Հյուրերին առաջ մղեց Լուկաս Օկամպոսը։
Երկրորդ կեսում «չղջիկները» կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ 81-րդ րոպեին աչքի ընկավ Ռուբեն Սոբրինոն։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Վալենսիան» միավորների քանակը հասցրեց 14-ի, «Սևիլիան» 20 միավոր ունի։