Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագրի երկարաձգման մասին: 65-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը սահմանված է մինչև 2024 թ.:
«Իմ և իմ մարզչական շտաբի համար մեծ պատիվ է շարունակել այս ուղին, որը սկսվել է ֆեդերացիայի նախագահի կամքի և վճռականության շնորհիվ : Մենք գիտենք, որ չենք կարող ամեն ինչ նվաճել, բայց մենք պայքարելու ենք դա անելու համար: Միգուցե, այս պայմանագրի ժամկետի ավարտից հետո ես ավարտեմ մարզչական կարիերաս»,- ասել է Սանտուշը:
Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է 2014 թ-ից: 6 տարվա ընթացքում Պորտուգալիան դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Ազգերի լիգայի խաղարկությունում: