Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ:
Գործող չեմպիոն «Սևանը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: «Սևանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Մհեր Սահակյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արեգ Ազատյանը և Ռոման Շումկինը: «Բանակայինների» գոլերը խփել են Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Գրիգորյանը: Այս հաղթանակից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 28 միավորով շրջանցում է «Արարատ-Արմենիային» և բարձրանում է 4-րդ հորիզոնական:

«Տորպեդոն» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Մասիսի» դարպասը: Աչքի են ընկել Ուսման Սուլեյմանովը և Բոգդան Սուխոդուբը: Ալբերտ Աճեմյանի գլխավորած թիմն էլ 18 միավորով11-րդ հորիզոնականից բարձրանում է 8-րդ տեղ:
