Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Խորխե Կարասկալը կարիերան կարող է շարունակել ՌՊԼ-ում, տեղեկացնում է Tyc Sports-ը:
22-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել ԲԿՄԱ-ն:
Նշվում է, որ ռուսական ակումբը պատրաստ է 7 միլիոն եվրո վճարել տաղանդավոր պաշտպանի համար:
«Ռիվեր Փլեյթի» կազմում այս առաջնությունում Կարասկալն անցկացրել է 17 հանդիպում և դարձել՝ 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: