«Ռեալը» շարունակում է մտածել դաշտի միջին գիծն ուժեղացնելու մասին, սակայն մադրիդյան թիմի շորթլիստից հեռացել է «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը։
Telegraaf-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը այլևս հետաքրքրված չէ «Այաքսի» հոլանդացի կիսապաշտպանով։ Բանակցություններն ավարտված են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վան դե Բեկը 50 միլիոն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Ռեալ», սակայն գործարքը չի կայանա։
Վան դե Բեկի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։