«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի առաջին գոլը «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում արգենտինացու համար տուգանայինից 20-րդն գոլն էր վերջին հինգ տարում։
Ինչպես հայտնում է MisterChip-ն իր թվիթերյան էջում, այս ընթացքում եվրոպական հինգ առաջատար առաջնությունների թիմերից ոչ մեկը նման քանակի գոլեր չի խփել տուգանայինից: Այդ ցուցանիշով վերջին հինգ տարվա ընթացքում Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոններում լավագույններն են «Յուվենտուսը» (15 գոլ), «Ռոման» (13), ՊՍԺ-ն (13), «Լիոնը» (13) և «Բոլոնիան» (12):
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակով մասնակցել է 8 հանդիպման։ 32-ամյա հարձակվողը խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։