«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը որոշել է հրաժարվել ATP Cup մրցաշարի մեկնարկային խաղարկությանը մասնակցելուց, հայտնում է Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի կայքը:
«Մեծ ափսոսանքով ստիպված եմ հայտարարել, որ չեմ խաղա ATP Cup-ի մեկնարկային խաղարկությունում։ Երբ ես անցյալ ամիս ընդգրկվեցի մասնակիցների կազմում, դա բարդ որոշում էր, քանի որ ես ստիպված կլինեի ավելի քիչ ժամանակ անցկացնել տանը իմ ընտանիքի հետ, և մրցաշրջանի սկիզբը շատ ինտենսիվ կլիներ: Ընտանիքի և թիմի հետ քննարկելուց հետո որոշեցի, որ լրացուցիչ երկու ազատ շաբաթը օգտակար կլինեն իմ ընտանիքին և իմ խաղին։
Ինձ համար շատ ցավալի է, որ չեմ դառնա նոր հետաքրքրաշարժ մրցաշարի մի մասը, բայց դա ճիշտ որոշում է, եթե ցանկանում եմ ավելի երկար հանդես գալ: Ես ներողություն եմ խնդրում անհարմարություն և հիասթափություն պատճառելու համար։ Հուսով եմ՝ երկրպագուները կհասկանան ինձ։ Ավստրալացի երկրպագուներին կարող եմ ասել, որ անհամբերությամբ կսպասեմ Australian Open-ում կայանալիք հանդիպմանը, » – ասել է Ֆեդերերը։
ATP Cup-ի առաջին խաղարկությունը տեղի կունենա Ավստրալիայի երեք քաղաքներում՝ Սիդնեյում, Բրիսբենում և Պերտում՝ հունվարի 3-12-ը: