Ռոջեր Ֆեդերերի մտերիմ ընկեր, մարզիչ Սեվերին Լյուտին անդրադարձել է շշուկներին, որոնց համաձայն՝ շվեյցարացին ավարտելու է կարիերան 2021 թվականին։
«Իմ կարծիքով՝ Ֆեդերերը չի ավարտի կարիերան, այնպես որ այդ խոսակցություններն անտեղի են։ Նա դեռևս սիրում է այսպիսի կյանքը, և ես կարծում եմ, որ նա կորոշի ավարտել կարիերան այն ժամանակ, երբ կհոգնի ճանապարհորդելուց ու այս ամենից։ Ես չեմ կարծում, որ հաջորդ տարին վերջինն է լինելու։
Ֆեդերերից հետո ես պետք է նոր մարտահրավերներ փնտրեմ։ Իհարկե, դժվար կլինի գտնել մի բան, որը նույնքան մոտիվացնող կլինի, որքան Ռոջերի հետ աշխատելն է»,-Լյուտիի խոսքն է մեջբերում oasport.it-ը։
Ֆեդերերը կորտ է վերադառնալու 2021 թվականի հունվարին։