Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Իվան Լյուբիչիչը հայտարարել է, որ շվեյցարացին դեռևս մտադրություն չունի կարիերան ավարտելու։ Օգոստոսին Ֆեդերերը դառնում է 39 տարեկան։
«Ֆեդերերի դեպքում կարող եմ ասել, որ նա սիրում է սպորտը։ Նա կխաղա այնքան երկար, որքան կարողանա։ Մենք կանենք ամեն բան, որ նա նաև արդյունքներ գրանցի, բայց դա միակ պատճառը չէ, թե ինչու է նա խաղում ու ցանկանում շարունակել խաղալ»,-Լյուբիչիչի խոսքն է մեջբերում NOVI LIST-ը։
Լյուբիչիչը նաև հայտարարել է, որ ավարտելու է մարզչական գործունեությունը Ֆեդերերին մարզելուց հետո։
Ռոջեր Ֆեդերերը վերադառնալու է կորտ 2021 թվականին։ Նա երկու անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել ու շարունակում է ապաքինումը։