Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Իվան Լյուբիչիչը պատմել է, թե ինչպես է շվեյցարացի թենիսիստը աշխատում մարզումներին:
«Անգամ մի քանի շաբաթ մարզումների չանելուց հետո Ֆեդերերը անհավանական հեշտությամբ է գտնում խաղային ռիթմը: Կողքից կարող է թվալ, որ դա բնատուր տաղանդ է, բայց նման արտաքին թեթևությունը ահռելի աշխատանքի արդյունք է:
Ինչ-որ մեկը կարծում է, որ Ռոջերը մարզումներին ամբողջությամբ չի տրվում, բայց իր ամբողջ կյանքում նա միայն աշխատում է ինքն իր վրա: Նման թեթևությամբ խաղալու համար Ֆեդերերը բազմաթիվ ժամեր է ծախսում մարզումների ընթացքում»,-Լյուբիչիչի խոսքն է մեջբերում UbiTennis-ը:
Լյուբիչիչը նաև հայտնել է, որ Ֆեդերերը մարզվելու է Դուբայում, ու նրանք հույս ունեն պատրաստ լինել Ավստրալիայի բաց առաջնությանը: