Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ նախատեսում է մասնակցել 2021 թվականին կայանալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
«Օլիմպիական խաղերը միշտ հատուկ են։ Ես անհամբերությամբ եմ սպասում տեսնել, թե ինչպես է փոխվել Տոկիոն։ Հույս ունեմ, որ 2021 թվականին խաղերը վերջապես կկայանան։ Իհարկե, ես ուզում եմ մեդալ նվաճել։ Կարևոր չէ՝ դա կլինի մենախաղում, զուգախաղում թե միքստում։
Ինչ վերաբերվում է ընդմիջմանը, ապա ես տուրում եմ արդեն 20 տարի, երբեմն ուզում ես հանգիստ անցկացնել։ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելը սկսվում է 3 ամիս շուտ, իսկ մինչև այդ դու չես մտածում դրա մասին»,-Ֆեդերերի խոսքն է մեջբերում Inside The Games-ը։
Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է զուգախաղում։ Նա 2008 թվականին հաղթել է այն Ստեն Վավրինկայի հետ։