ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարելու է դիտել իր երկրի ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերն այն բանից հետո, ինչ ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել է խաղերի առաջ հիմնի ժամանակ ծնկի իջնելու վերաբերյալ արգելքը.
«Ես այլևս չեմ դիտի նրանց խաղերը»,- գրել է Թրամփը Թվիթերում:
Ավելի վաղ այդ արգելքը չեղարկելու կոչով ֆեդերացիային էր դիմել ԱՄՆ-ի կանանց հավաքականը: Այդ կանոնն ուժի մեջ է մտել 2017 թվականից, երբ հավաքականի ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն Թաիլանդի հավաքականի հետ խաղից առաջ օրհներգի կատարման ժամանակ ծնկի էր իջել:
Ակտիվիստների՝ Black Lives Matter միջազգային շարժումը, որոնք հանդես են գալիս սևամորթ բնակչության նկատմամբ բռնության դեմ, սկսվել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի`սպիտակամորթ ոստիկանի կողմից բերման ենթարկվելու արդյունքում մահանալուց հետո: