«Մոնակոյի» և ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի խոսքով՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։
Թուրինյան ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։
Ֆոլարին Բալոգունը «Մոնակո» է տեղափոխվել «Արսենալից» 2023 թվականին՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։




























































