«Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Daily Star-ը հայտնում է, որ անգլիական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Իտալիայում Տոնալին համարվում է հեռանկարային ֆուտբոլիստ և հետևյալ մականունն ունի` «նոր Պիռլո»: Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Սանդրոն 9 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: