Իտալիայի հավաքականի նոխկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին խոսել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի մասին, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
«Կոնտեն թոփ մարզիչ է, իսկ Գատուզոն այդ ճանապարհին է: Նա զարգացնում և հղկում է իր մարզչական ունակությունները:
Ջենարոն փոխեց իր ֆուտբոլիստների մտածելակերպը: Նրանք ավելի պատասխանատու են դարձել»,- ասել է Լիպին:
Հիշեցնենք, որ «Նապոլին» զբաղեցնում է Ա Սերիայի 6-րդ հորիզոնականը:
Բացի այդ, Գատուզոյի գլխավորած թիմը Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում կհանդիպի «Ինտերին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր «Նապոլիի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով: