Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ լրանում է 2021 թվականին: Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մեկ մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» կարող է նաև երկարաձգել պայմանագիրը պաշտպան Աշհրաֆ Հաքիմիի հետ, որը վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: