«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», ասել է, որ հույս ունի առաջիկա մի քանի տարիներն անցկացնել Հռոմում:
«Իհարկե, ես կցանկանայի խաղալ «Ռոմայում» ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլև առաջիկա տարիներին ևս: Բայց ես դեռևս գործող պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, այստեղ ամեն ինչ կախված կլինի ակումբների միջև համաձայնությունից:
Հետևաբար, ես կշարունակեմ քրտնաջան աշխատել մարզումների ընթացքում, իսկ հետո կտեսնենք, թե ինչ է տեղի կունենա: Իհարկե, եթե չստացվի մնալ «Ռոմայում», ես կվերադառնամ «Արսենալ»: Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքը այնպիսին է, որ դուք պետք է պատրաստ լինեք ամեն ինչի», — Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019-ի ամռանից: Նախկինում նա խաղացել է Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդ «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
2019/20 մրցաշրջանում, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Մխիթարյանը բոլոր մրցաշարերում իտալական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: