«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր instagram-ում լուսանկար է հրապարակել որդու հետ։
«Առաջին տոնը, առաջին անգամ ծովում»,-մակագրել է լուսանկարը Մխիթարյանը։
«Ռոմայի» ֆուտբոլիստները այժմ գտնվում են արձակուրդում։ Ա Սերիայի ավարտված առաջնությունում «Ռոման» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։