«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղի՝ 19 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակը:
Հայտացուցակում տարբեր պատճառներով չեն ընդգրկվել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ինչպես նաև հարձակվողներ Գարեթ Բեյլն ու Վինիսիուս Ժունիորը:
Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Ալֆոնս Արեոլա, Դիեգո Ալտուբ,
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Էդեն Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Ֆերլան Մենդի,
Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդերիկո Վալվերդե, Իսկո,
Հարձակվողներ. Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Ռոդրիգո Գոես:
«Ռեալ»-«Լեգանես» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 30-ին: Հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 00:15-ին: