ՊՍԺ-ն մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը թիմի բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվայի հետ, հայտնում է L’Equipe-ը:
Սիլվայի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2020 թվականի հունիսին: Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն 35-ամյա ֆուտբոլիստին արդեն տեղյակ է պահել ակումբի որոշման մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»:
Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել «Միլանից»՝ 2012 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 42 մլն եվրո է կազմել: 2019/20 մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայի 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվել է: ՊՍԺ-ն հռչակվել է չեմպիոն: