«Ռեալի» պաշտպան Նաչոն վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է laSexta TV-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։
Լրագրողի փոխանցմամբ՝ իսպանացի պաշտպանի մոտ մկանային վնասվածք է։ Նաչոյին 2-3 շաբաթ կպահանջվի ապաքինվելու համար։
«Ռեալի» կազմում վնասվածք ունի նաև Լուկա Յովիչը, որը ապաքինվում է աջ ոտքի վնասվածքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը Նաչոյին մարզումներում օգտագործում է որպես աջ պաշտպան, քանի որ Դանի Կարվախալին փոխարինող չկա։




























































