Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, այժմ սաուդյան «Ալ-Կադիսիայում» հանդես եկող պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է նախորդ մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» համար պայքարում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Ռոդրիի հաղթանակի մասին։
«Ես շատ ուրախ եմ Ռոդրիի և նրա հաղթանակի համար, բայց հաստատ «Ոսկե գնդակը» կտայի Վինիսիուսին, ում ես համարում եմ լավագույնն այս պահին»,- Նաչոյի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող առաջին խաղացողը, որը ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը։